Լուրեր

«Բնապահպանությունը մեր երկրի համար առաջնահերթություն է». Սերժ Սարգսյան

16.04.2012

Հայաստանում չի իրականացվի ոչ մի ծրագիր, որը կարող է խաթարել երկրի բնությունը, լինի դա ձեռներեցություն, թե քաղաքաշինական նախագիծ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշվի շրջանակներում ապրիլի 16-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի վերանորոգված մշակույթի կենտրոնում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«ՀՀԿ-ն գիտի մեր պետության բոլոր հատվածների խնդիրները, որոնցից մեկը` բնապահպանությունը, ուղիղ կապ ունի Ագարակի համայնքի հետ: Այստեղ քայլերը են արվում, որպեսզի դա նույնպես կարգավորվի: Հետագայում կիրառվելու է համաշխարհային, եվրոպական փորձն ու բոլոր չափանիշները բնության պահպանման համար»,- նշեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն ոչ մի միջոց չի խնայելու Հայաստանի ծայրամասերի համայքները զարգացման համար:
«Երկիր, որն ունի Ագարակի նման համայնք, կարող է վստահ լինել, որ ուժեղ է: Եթե մենք ունենք ձեզ նման ազնիվ ու պարկեշտ բնակիչներին, ովքեր պաշտպանել են սեփական անկախությունն ու ազատությունը, ապա մենք ամուր ենք, մեր կամքը դեպի ապագա հաջողությունները նույնպես»,- ասաց ՀՀԿ առաջնորդը` ընդգծելով, որ Սյունիքի մարզի տնտեսությունը հիմնվում է հանքաարդյունաբերություն վրա, ու կան բոլոր հեռանկարներն ընդլայնելու համար արտադրական հնարավորությունները:

 

← Վերադառնալ ցուցակին