Լուրեր

ՀՀ Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

13.04.2012

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Հանրապետության ղեկավարը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

← Վերադառնալ ցուցակին