Լուրեր

«Հավատը հաջողության նկատմամբ պետք է վարակիչ լինի». ՀՀ Նախագահ

13.04.2012

 Հավատն ու աշխատանքը պետք է վարակիչ լինեն բոլորի միջավայրերում, որպեսզի հնարավոր լինի հասնել հաջողության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզարշավի շրջանակներում Արարատ մարզի Ավշար համայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Ես ուզում եմ ձեզ հետ խոսել այստեղ հավասարը հավասարի հետ: Իհարկե, չենք կարողացել ամբողջությամբ ժողովրդավարական հասարակություն կառուցել ու շատ տեղերում սայթաքել ենք: Սակայն շատերը դա վերածում են հավելյալ քննադատության ու քննարկման առարկա, անում են տեղին ու անտեղի հայտարարություններ, որոնց հետևանքով մենք կորցնում ենք հնարավորությունը զբաղվելու մեր բուն գործունեությամբ»,- նշեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ շնորհիվ նախորդ ընտրություններում ժողովրդի քվեի ՀՀԿ-ն եկել է իշխանության և գործում է հանուն ժողովրդի:

← Վերադառնալ ցուցակին