Լուրեր

ՀՀԿ առաջնորդը խորհուրդ տվեց արարատցիներին գնահատել գործը, այլ ոչ թե խոստումները

13.04.2012

 Շնորհիվ Արարատի քաջ զավակների մենք ապացուցեցինք, որ Արցախը մեր է ու մերն է մնալու. մեծ պատիվ է լինել սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրենիքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզարշավի շրջանակներում Արարատ մարզի Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Մենք ստեղծելու ենք հարմարավետ պայմաններ հանրապետության մյուս քաղաքների բնակիչների համար: Ստեղծվելու են նորարարական աշխատավայրեր, որը կապահովի հավասար զարգացում բոլորի համար, որպեսզի Հայաստանի բնակիչները չմտածեն, թե միակ տեղը, որտեղ կարելի է ապրուստի միջոց հայթհայթել դա Երևանն է»,- նշեց Սերժ Սարգսյանը` վստահեցնելով, որ շատերը կգան ու կխոսեն ազգին ծառայելու մասին, սակայն միայն գործով կարելի է գնահատել, թե ովքեր են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Արարատի բնակիչների հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ դրեց Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

← Վերադառնալ ցուցակին