Լուրեր

«Մեզ համար կարեւորագույն նպատակ է ազգային միասնությունը». Սերժ Սարգսյան

12.04.2012

Հայաստանը տեսանելի ապագայում լինելու իրավական պետություն, առանց որի հնարավոր չէ ապրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 12-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Չենք կարող ունենալ բարձրագույն ոստիկանություն կամ տնտեսություն առանց իրավական պետության: Իրավական առումով պետք է պաշտպանված լինի մեզանից յուրաքանչյուրը: Հանրապետական կուսակցությունն ասում է` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար»,-ասաց Նախագահը: Նա նշեց, որ իրենց պահանջը լավ եւ բարձր վարձատրվող աշխատանքն է, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը: «Պետությունը համագործակցելու է մասնավոր հատվածի հետ` իր հետ բերելով նոր ներդրումներ եւ արդիական տեխնոլոգիաներ: Մենք որդեգրել ենք տնտեսական զարգացման հայեցակարգ եւ չի լինելու ոչ մի հակամրցակցային գործողություն»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ կուսակցության եւ պետության համար շարունակում է մտահոգիչ լինել սոցիալական անհավասարությունը, որի վերացման համար ձեռնամուխ են լինելու նոր աշխատատեղերի բացմանը:

ՀՀԿ-ն բոլոր ոլորտները դիտարկում է մեկ միասնական համակարգի մեջ, քանի որ միմյանց հետ սերտորեն շաղկապված են ժողովրդավարությունը, տնտեսությունն ու որակյալ պետությունը: «Մեզ անհրաժեշտ է կիրթ հասարակություն: Առանձին ճյուղերը զարգացնելը ցանկալի է, սակայն բավարար չէ: Որպես ժողովուրդ մենք անհրաժեշտ չափով մշակված չենք, բայց սա աճի եւ զարգացման ազդեցիկ խթան պետք է լինի եւ ոչ թե հուսահատության առիթ»,-նկատեց Նախագահը: Նրա խոսքով` ՀՀԿ-ն հավատում է, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր է վերացնել այդ հուզումը, քանի որ մենք ժամանակակից եւ մշակութային ազգ ենք: Անհրաժեշտ է նոր ժամկետ բարեխումները հաջողությամբ ավարտելու համար, որոնց արդյունքում հնարավոր կլինի ունենալ ավելի գրավիչ երկիր ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ մեզ համար, այն հայաստանցիների համար, որոնք դրսում են ու վերադառնալու են: Ազգային միասնությունը կարեւորագույն նպատակ է:

ՀՀ ուժով եւ գրավչությամբ շատ բան է պայմանավորված` կենցաղային հարցերից մինչեւ արտաքին քաղաքականություն եւ Արցախի հարցի խաղաղ կարգավորում:

← Վերադառնալ ցուցակին