Լուրեր

Հայաստանի ռազմաարդյունաբերության համակարգի զարգացման աշխատանքները նոր թափ կստանան

11.04.2012

 Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգի զարգացման աշխատանքները շարունակվում են: ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ի իր նիստում կքննարկի ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է ռազմարդյունաբերության ոլորտում իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և տեխնիկական կադրային քաղաքականության ձևավորումը: Ծրագրի հաստատումը կնպաստի ՀՀ ռազմարդյունաբերության համակարգում բարեփոխումների իրականացմանը:
Նախագծով սահմանվում են դրանց հայեցակարգային դրույթները, ոլորտի զարգացման հիմնական միջոցառումները, իրականացման ժամանակացույցն ու ֆինանսական ապահովման դրույթները:
Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման կատարումը հնարավորություն կընձեռի զինված ուժերն ապահովել բավարար թվաքանակով ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, իսկ ռազմական պատվերներ կատարող ընկերություններին ապահովել կայուն գործունեությամբ:
Այս համատեքստում ՀՀ կառավարությունը «Էլեկտրոն» ընկերությանը տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգի հինգ տարով:

← Վերադառնալ ցուցակին