Լուրեր

Հայաստանի վարչապետը կարեւորել Է Ռուսաստանի հետ գործակցության զարգացման նոր, ժամանակակից մեթոդների ներդրումը

10.04.2012

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում, խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա ժամանակաշրջանի արդյունքների մասին, նշել Է, որ «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն Է, եւ դա ռազմավարական բնույթ Է հաղորդում մեր բոլոր փոխհարաբերություններին»:

Նրա խոսքով՝ ռազմավարական գործընկերությունը նշանակում Է, որ երկու երկրների աշխարհաքաղաքական շահերը համընկնում են, նրանք ընդհանուր դիրքորոշում ունեն աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: «Ելնելով դրանից՝ մենք կենսագործունեության բոլոր ոլորտներում ունենք ընդհանուր ծրագրեր, նախագծեր, որոնք նպատակամղված են մեր փոխգործակցության ընդլայնմանը»,- ասել Է վարչապետը, հավելելով, որ երկու երկրների ռազմավարական գործընկերության առանձնահատկութույնն այն Է, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, ինչը, ըստ նրա, նշանակում Է, որ «մենք պարտավոր ենք մշակել Ռուսաստանի հետ գործակցության, կապերի զարգացման նոր, ժամանակակից մեթոդներ»: «Արդի աշխարհը մեզ ընձեռում Է նոր հնարավորություններ՝ նոր տեխնոլոգիաներ, կապերի ակտիվացում, ավիացիա, հեռահաղորդակցություններ»,- հավելել Է նա:

Տիգրան Սարգսյանը նշել Է այն խնդիրների համանմանությունը, որ երկու երկրները լուծում Էին անցած 20 տարիների ընթացքում: Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես զգացել Է ռուսաստանցի գործընկերների աջակցությունը դժվարությունների հաղթահարման գործում՝ ընդգծելով, որ դիվանագիտական հարաբերությունների 20 տարին «կարելի Է համարել փորձությունների եւ նոր ձեռքբերումների ժամանակաշրջան»:

← Վերադառնալ ցուցակին