Լուրեր

Բաքվում Իրանի դեսպանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով

10.04.2012

 Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` միջազգային նորմերի շրջանակներում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բահրամին հայտնել է ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ANS-ի տեղեկատվության համաձայն` Բահրամին մեկ անգամ եւս կրկնել է իրանական կողմի այն համոզմունքը, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանի երկրների ջանքերով: Դեսպան Բահրամին ասել է, որ Իրանը Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները կօգտագործի ԼՂ հակամարտությունը խաղաղ եւ արդար ճանապարհով` միջազգային օրենքների եւ նորմերի շրջանակներում կարգավորելու համար:

← Վերադառնալ ցուցակին