Լուրեր
Հայաստանի վարչապետն ընդգծել Է, որ երկրի ամբողջ տարածքը պետք Է գրավիչ լինի գործարարության համար
10.04.2012
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՌԲԿ-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման խնդրին, նշել Է, որ երկրի բանկային համակարգը ավելի լավ Էր նախապատրաստված իրադարձությունների նման ընթացքին, քան ԱՊՀ-ի մյուս երկրները: «Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ բանկային հատվածի բարեփոխումն ավելի շուտ Էր ավարտվել, քան մյուս երկրներում: Հսկողությունը շատ խիստ Էր, եւ բանկերի հրապարակային հաշվետվությունները համապատասխանում Էին իրականությանը, չկային վատ ակտիվներ, իրացվելիությունը պահպանվում Էր շատ բարձր մակարդակի վրա, եւ այս իրադրության շնորհիվ միջազգային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքը շրջանցեց մեզ ի տարբերություն Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի»,- ասել Է նա:
Վարչապետը պատմել Է, որ ճգնաժամը Հայաստանի վրա ազդեց իր երկրորդ ալիքով՝ իրական հատվածի միջոցով, ինչը նախեւառաջ կապված Էր Ռուսաստանի իրադրության հետ, որովհետեւ այն մեծապես ազդում Է Հայաստանի տնտեսական իրադրության վրա: «Նախ, իրական հատվածում ռուսաստանյան ձեռնարկությունների տեսակարար կշիռը շատ մեծ Է: Երկրորդ ասպեկտը կապված Է ներդրումների հետ, որովհետեւ Հայաստանում հիմնական ներդրումները կատարվում են Ռուսաստանից, եւ իրադրության վատացումը, իհարկե, բերում Է ներդրումային հոսքի կրճատման: Երրորդ գործոնը մասնավոր տրանսֆերտներն են. Հայաստանի շատ քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանում, եւ տարեկան շուրջ 1 մլրդ դոլարի մասնավոր տրանսֆերտները Էական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այս երեք գործոնները ազդեցին Հայաստանի տնտեսական իրադրության, նախեւառաջ շինարարության հատվածի վրա, որը մինչճգնաժամային աճի հիմնական շարժիչն Էր»,- ասել Է Տիգրան Սարգսյանը:
Նշելով, որ հանրապետությունն աստիճանաբար վերականգնվում Է՝ 2010 եւ 2011 թվականներին արձանագրելով համապատասխանաբար 2 տոկոս եւ 4,6 տոկոս տնտեսական աճ, վարչապետը կարեւորել Է ճգնաժամի դասերը. «Հիմնական դասը, որ մենք քաղեցինք այս ճգնաժամից, այն Էր, որ անհրաժեշտ Է ավելի մեծ ուշադրություն դարձնել արդյունաբերական քաղաքականությանը, դիվերսիֆիկացնել ազգային համախառն արդյունքի կառուցվածքը, իրական հատվածում բարեփոխումներն իրացնել ավելի արագ տեմպերով»:
Վարչապետը խոսել Է նաեւ այն միջոցների մասին, որ Հայաստանը ձեռնարկում Է երկրի ներդրումային գրավչությունը մեծացնելու համար: Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում առկա են բավականին լուրջ աշխարհաքաղաքական ռիսկեր, «մենք պետք Է փոխհատուցենք այդ ռիսկերը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով գործարարության համար: Մեր տնտեսական ծրագրում ամրագրված Է, որ գործարար միջավայրի բարելավումը գերակայություն Է մեզ համար: Ձեռնարկչության ազատության ինդեքսով մենք բավականին լավ տեղ ենք զբաղեցնում աշխարհում: Ընդհանուր առմամբ Հայաստանում տնտեսական ազատությունը շատ բարձր Է գնահատվում, եւ մենք պետք Է այդ առավելությունը ցույց տանք ներդրողներին»:
«Բացի այդ, մենք ստեղծում ենք մեխանիզմներ, որոնք գրավչություն ունեն ներդրողների համար, օրինակ՝ մասնավոր-պետական գործընկերությունը: Մենք ստեղծել ենք աշխատող մեխանիզմներ, մասնավոր ներդրողների համար արտոնությունների համակարգ՝ կապված հարկային զեղչերի հետ: 14 նման նախագիծ արդեն հավանության Է արժանացել կառավարության կողմից: Դրանք նոր ձեռնարկությունների ստեղծման, գոյություն ունեցողների արդիականացման լուրջ ներդրումային նախագծեր են»,- հավելել Է նա:
«Մենք ողջ Հայաստանը դիտում ենք որպես օֆշորային գոտի, մեր տարածքը փոքր Է, եւ այն ամբողջությամբ պետք Է գրավիչ լինի գործարարության համար»,- ընդգծել Է ՀՀ վարչապետը: