Լուրեր
Իրանի հետ Հայաստանի տնտեսական բոլոր նախագծերն իրագործման ակտիվ ընթացքի մեջ են
07.04.2012
Հայաստանի համար կենսական կարեւորություն ունի, որ Իրանում տիրի կայուն իրավիճակ: Հակամարտությունը խստագույնս կազդի Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական իրավիճակի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Gazeta.ru-ին տված հարցազրույցում` անդրադառնալով Իրանի խնդրի սրման դեպքում Հարավային Կովկասում զարգացումներին եւ Հայասատնի ազգային շահերի պաշտպանության միջոցների վերնայմանը: «Իհարկե, մենք շատ ուշադիր հետեւում ենք իրավիճակին եւ հաշվի ենք առնում այս վտանգները: Եթե որեւիցե ռազմական լուծման փորձ լինի այս խնդրի շուրջ, դա կլինի ամենաանցանկալի իրավիճակը մեզ համար: Մեր հարաբերություններն աշխարհի հետ կառուցվում են Իրանի եւ Վրաստանի միջոցով, քանի որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայասատնը, իսկ Ադրբեջանի հետ մենք ուրեւէ տնտեսական կապեր չունենք»,-նշել է վարչապետ Սարգսյանը:
Հարցին`արդյոք փոխվել են Իրանից Հայաստան եկող նավթամուղի եւ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագծի հեռանկարները Իրանի իրավիճակի վատթարացման արդյունքում, վարչապետը պատասխանել է. «Այս երկու նախագծերն առաջ են գնում: Մենք Իրանի հետ ստորագրել ենք փոխըմբռման հուշագիր: Իրանական կողմը պարտավորվել է ստեղծել մասնաճյուղ իր տարածքում: Շինարարական աշխատանքների գրեթե սկզբից մենք բանակցություններ ենք տանում ներդրողների հետ, շատ սերտ հարաբերությունների մեջ ենք «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ այս նախագծի շրջանակում, այն մանրակրկիտ ուսումնասիրել ենք, ռուս փորձագետները մեզ օգնել են տնտեսական հաշվարկներում: Մենք երախտապարտ ենք այն տեխնիկական օժանդակության համար, որը մեզ տրամադրել է Ռուսաստանը: Այս կերպ, առաջընթացի մեջ է նաեւ նավթատարի նախագիծը: Այսօր մենք Իրանի հետ նաեւ իրականացնում ենք բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծ, որը թույլ կտա բարձրացնել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը, ինչպես նաեւ իրականացնում ենք երկու երկրների սահմանին էլեկտրակայանի կառուցման նախագիծ: Մեր բոլոր նախագծերը գտնվում են իրականացման փուլում»:
Բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքների մեկնարկը կտրվի այս տարի, նավթատարի հետ կապված այս տգարի ավարտին կհասցվեն տեխնիկական բնութագրիչները, հույս ունենք համաձայնություն կնքել նաեւ երկաթգծի ներդրողների հետ: