Լուրեր
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
03.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել և տուժել են տասնյակ ռուսաստանցիներ:
Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցության և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին՝ արագ ապաքինման մաղթանքները: