Լուրեր

Հանդիպում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում

03.04.2012

Այսօր տեղի ունեցավ հանդիպում Հասպեր Ասցեի` Կոնրադ Ադենաուեր գերմանական քաղաքական հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի համակարգողի, տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ջանան Աթիլգանի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանի միջև: Հասպեր Ասցեն շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` նշեց, որ ՀՀ է ժամանել գործընկերների հետ ծանոթանալու, ինչպես նաև համագործակցությունն ամրապնդելու նպատակով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ սկզբնական փուլում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ ծրագրերը կրում էին ճանաչողական բնույթ, իսկ ներկայում գործընկերային վստահության սահմաններն օրեցօր մեծանում են, ինչի վառ օրինակ են նմանատիպ հանդիպումները: Կ. Ավագյանը ներկայացրեց արդեն շուրջ 3 տարի գոյություն ունեցող համագործակցության շրջանակները` պայմանականորեն բաժանելով այն 3 փուլերի` ճանաչողության, վստահության, գործընկերության: Ներկաները հանդիպման ընթացքում կարևորեցին նաև ԵԺԿ-ի երիտասարդական կառույցի աշխատանքներին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներգրավման հարցը:  

← Վերադառնալ ցուցակին