Լուրեր

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մասնակցում է «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստին

02.04.2012

Հ խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 1-ին մեկնել է Բաքու` մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը: Վեհաժողովի նիստերը տեղի կունենան ապրիլի 1-4-ը:

Մինչ Բաքու մեկնելը «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, ԵԺԿ-ին անդամակցող ՀՀ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Հովհաննես Սահակյանը Թբիլիսիում, մարտի 30-31-ին հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախապատրաստական քննարկումներ են անցկացվել Բաքվում կայանալիք «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Երեւան կվերադառնա ապրիլի 5-ին:

← Վերադառնալ ցուցակին