Լուրեր

Ռուսաստանը պատրաստ է ցանկացած ձեւով աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը

02.04.2012

Ռուսաստանի Դաշնությունը` որպես առանձին երկիր եւ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության' խաղաղ ճանապարհով լուծման գործընթացին` իհարկե, հաշվի առնելով կողմերի ցանկությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով' Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջին երկու տարիների ընթացքում շուրջ տասնյակ հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ` այսպիսով զարգացնելով այն աշխատանքը, որ կատարվում է համանախագահող երկրների կողմից, միաժամանակ նպատակ ունենալով հասնել հակամարտության կարգավորման հիմքում դրվելիք Հիմնարար սկզբունքների, այնուհետեւ նաեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը:

«Այդ աշխատանքն ավարտված չէ, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են փետրվարի 23-ին` Սոչիում եւ հատուկ հայտարարության մեջ պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը, որպեսզի պայմանավորվածությունը ձեռք բերվի որքան հնարավոր է շուտ»,- ասաց Լավրովը:
 

armenpress.am

← Վերադառնալ ցուցակին