Լուրեր
Վարչապետը նախընտրական գործընթացներում ներգրավվող կառավարության անդամներին հանձնարարել է գնալ արձակուրդ
29.03.2012
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այն անդամներին, ովքեր ներգրավվելու են նախընտրական գործընթացներում, հանձնարարել է ապրիլի 1-ից վերցնել արձակուրդ՝ պաշտոնեական դիրքն ու հնարավորությունները նախընտրական շրջանում չօգտագործելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արզականում կայացած գործադիրի նիստում Տիգրան Սարգսյանը նշել է. «Սա առաջին հերթին վերաբերում է նախարարների տեղակալներին և ստորաբաժանումների ղեկավարներին: Իսկ ովքեր ցանկանում են շարունակել իրենց աշխատանքն այդ մեկ ամսվա ընթացքում, պետք է դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով և դուրս գան նախընտրական գործընթացից, այսինքն` կուսակցական նախընտրական ցուցակներից, եթե դրանցում նրանք առկա են»:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն նշել է, որ խոսքը չի վերաբերում քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, այսինքն՝ նախարարներին:
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է ապրիլի 8-ից: