Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

29.03.2012

 Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն ավարտվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Հանրապետության ղեկավարն այսօր նրանց հանդիպել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

← Վերադառնալ ցուցակին