Լուրեր

Լավրովի այցի օրակարգի գլխավոր հարցերից մեկը կլինի ԼՂ հակամարտության կարգավորումը

29.03.2012

 Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում Է մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, նախեւառաջ այս տարվա հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպման լույսով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ ՌԴ-ի ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ:
Դրանում նշվում Է, որ Ռուսաստանը ողջունում Է Հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումն արագացնելու հակամարտության կողմերի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով մինչ այժմ կատարված աշխատանքը, եւ ամեն կերպ դրան նպաստելու Է ինչպես եռակողմ ձեւաչափով, այնպես Էլ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր:
Ինչպես արդեն հաղորդվել Է, ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի ապրիլի 2-3-ին: Այցի ծրագրով, որը նվիրված Է երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, նախատեսված են Լավրովի հանդիպումները Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ:
ՌԴ-ի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ նշվում Է, որ 1992 թվականի ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության կնքումը «դարձել Է հայ- ռուսական պատմական կապերի զարգացման նոր՝ արդի իրողությունների վրա հիմնված փուլի կարեւոր ուղենիշ»:
«Այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առկա են ինտենսիվ, շահագրգիռ շփումներ: Դա թույլ Է տալիս պրագմատիկ, երկուստեք շահավետ հիմքի վրա լուծել համագործակցության հրատապ հարցերը, կոորդինացնել դիրքորոշումները միջազգային քաղաքականության հանգուցային խնդիրների շուրջ: Ռուս-հայկական հարաբերություններին հզոր ազդակ հաղորդեցին 2010 թվականի օգոստոսի 19-20-ին ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան եւ 2011 թվականի սեպտեմբերի 23-25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն». ասվում Է փաստաթղթում:
Դրանում նաեւ նշվում Է, որ շարունակվում Է փոխգործակցության համատեղ մարմինների, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի եւ ՌԴ-ի Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնախմբի կայուն աշխատանքը: Ռուսաստանը պահպանում Է Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերոջ դիրքը: 2011 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել Է շուրջ 1 մլրդ ԱՄՆ-ի դոլար եւ հետագա աճի միտում ունի:
Հայաստանի Էկոնոմիկայում կուտակված ռուսաստանյան կապիտալ ներդրումները գերազանցել են 2,8 մլրդ դոլարը կամ կազմում են օտարերկրյա բոլոր ներդրումների գրեթե 60 տոկոսը: Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի հետ ուղղակի տնտեսական եւ այլ շփումներում ներգրավված են ՌԴ-ի շուրջ 70 սուբյեկտներ: Մոսկվան եւ Երեւանը կառուցողական համագործակցություն են հաստատել ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷՍ-ի ձեւաչափերով: Հայաստանն ստորագրել Է Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը, հետաքրքրություն Է դրսեւորում եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցության նոր ձեւերի նկատմամբ:
«Գլոբալ եւ տարածաշրջանային օրակարգի հիմնական հարցերի շուրջ արդյունավետ արտաքին քաղաքական գործակցություն Է հաստատվել ընդհանրական եւ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, Սեւծովյան տնտեսական համագործակցության եւ այլ կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափերով»,- ասված Է ՌԴ-ի ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ:

← Վերադառնալ ցուցակին