Լուրեր

ՀՀ Նախագահը կմեկնի Կորեա եւ Սինգապուր

24.03.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն: Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին մեր երկրի ղեկավարը կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին:
Այնուհետև Նախագահը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ: 

← Վերադառնալ ցուցակին