Լուրեր

«Standard & Poors». Նավթի գների անկումն Ադրբեջանին խոցելի են դարձրել

24.03.2012

Ադրբեջանը` նավթի գների իջեցման պատճառով շարունակում է մնալ խոցելի երկիր: Այս մասին հղում անելով «Standard & Poors» միջազգային վարկանիշային գործակալության զեկույցի արդյունքներին` հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Standard & Poors»-ի փորձագետների կարծիքով, սույն գործընթացների վառ ապացույցն է 2009 թ. նավթի գների անկումը և դրան հետևած գործընթացները:
Աղբյուրի փոխանցմամբ, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում նավթի արդյունահատման ծավալները վերջին 10 տարիների ընթացքում հանգեցրել են ՀՆԱ-ի զգալի աճի, այն պատճառով որ նավթային եկամուտները ուղղվում էին Ադրբեջանի տնտեսության մեջ պետական ներդրումների տեսքով: 

← Վերադառնալ ցուցակին