Լուրեր
Թուրքիան ճանաչել է փոքրամասնությունների դպրոցում հայ երեխաների սովորելու իրավունքը
22.03.2012
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը ճանաչել է հայերի երեխաների` փոքրամասնությունների դպրոցներում սովորելու իրավունքը: Այս մասին հաղորդում է «Արեմնպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը:
Մասնավոր ուսումնական հաստատությունների վերաբերյալ կանոնակարգում մտցված փոփոխություններով հայերից բացի, այս իրավունքն այսուհետ գործելու է նաև հույների և հրեաների համար:
Ներկայում Թուրքիայում արտագնա աշխատանքով զբաղվող շուրջ 60 հազար հայեր կան, որոնց կրթությունն իրականացվում էր ընդհատակյա դպրոցներում: Այս որոշումը թույլ կտա վերացնել նմանատիպ դպրոցները և նորմալ պայմաններում իրականացնել հայ երեխաների կրթությունը:
Նախարարությունը վերացրել է նաև այն դրույթը, որն արգելում է դպրոցներ բացել գինետներից, բարերից, ալկոհոլային խմիչք վաճառող խանութներից 100 մ քիչ հեռավորության վրա:
armenpress.am