Լուրեր

Շնորհանդես ՀՀ Սփյուռքի նախարարությունում

22.03.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով եւ նախաձեռնությամբ տպագրված 18 գրքերի շնորհանդեսը, որի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այս ծրագրի իրականացմամբ նախարարությունը փորձում է ներկայացնել սփյուռքի հիմնախնդիրները:
«Ուրախ եմ, որ ծրագիրն իրականացավ Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ»,- նշեց Հակոբյանը: Նա հրատարակված գրքերը, համաձայն թեմատիկայի, խմբավորեց երեք մասի` առաջին մասը նվիրված է Սփյուռքի համայնքների պատմությանը, մասնավորապես` Ռուսաստանի տարածքում:
Գրքերի երկրորդ խումբմ ամփոփում է Սփյուռքի նախարարության կողմից իրականացված գիտական համաժողովների, արեւմտահայերենի ուսուցմանը, սփյուռքի զարգացման հեռանկերներին վերաբերող նյութերը:
Երրորդ խմբում` «Գրական Սփյուռք» տարեգիրքն է, որտեղ ներկայացված են նախարարության բոլոր միջոցառումները եւ ծրագրերը:
«Ծրագիրը ցույց է տալիս, որ այն ուղղությունները, որոնց վրա աշխատում է նախարարությունը, հիմնվում են գիտնականների առաջարկությունների վրա»,- շեշտեց նախարարը: Նա նաեւ հավելեց, որ հայաստանյան եւ սփյուռքի գիտնականների կողմից բարձրաձայնվող խնդիրներն ապացուցում են, որ Սփյուռքը դառնում է հավերժ ներկայություն Հայաստանի հասարակական-սոցիալական, այլ ոլորտներում:

armenpress.am
 

← Վերադառնալ ցուցակին