Լուրեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը խուսափել է պատասխանել թուրք լրագրողի հարցին
22.03.2012
ՄԱԿ-ում կազմակերպված մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մայքլ Համերը բացահայտել է Իրանից նավթ էներգակիրներ գնող այն երկրների ցուցակը, որոնք ազատվել են «իրանական պատժամիջոցներից»: Համերը նշել է, որ դրանք Եվրամիության անդամ 12 երկրներ եւ Ճապոնիան են:
Համերը խուսափել է պատասխանել թուրք լրագրողի այն հարցին, թե ինչու Թուրքիան չի ներառվել Իրանից ազատ կերպով էներգակիրներ գնել թույլատրվող երկրների ցուցակում: Փոխարենը Համերը նշել է, որ Սեուլում տեղի ունենալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն Իրանի եւ Սիրիայի հետ կապված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող «շատ կարեւոր» հարցեր:
Թուրքական հեռուստաալիքի կարծիքով` Օբամայի հետ հանդիպման ժամանակ Էրդողանի քննարկելիք հարցերից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի Թուրքիայի` Իրանից նավթ գնելու թույլտվությունը եւ Թուրքիային «իրանական պատժամիջոցներից» ազատելը:
armenpress.am