Լուրեր

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահին

20.03.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերին: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում մրցակցային դաշտի կարգավորումը և վերահսկողությունն ամենաարդիական խնդիրներից մեկն է: Վերջին տարիներին մենք էապես ուժեղացրել ենք տնտեսական մրցակցության հանձնաժողովը, ընդունել ենք օրենքներ, որոնցով ընդլայնել ենք այս մարմնի լիազորությունները: Այդ առումով Ձեր փորձը և գիտելիքները խիստ օգտակար են մեզ համար»:
Բրունո Լասերը նշել է, որ հաճելիորն զարմացած է կառավարության այն քայլերով, որոնք ուղղված են մրցակցային դաշտը հսկող մարմնի իրավասարությունների ամրապանդմանը և մրցակցային բարենպաստի մթնոլորտի ստեղծմանը: Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան իր գործընկերներին՝ մրցակցային օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումների, ՏՄՊՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների, ինչպես նաև տնտեսական մրցակցության քաղաքականության զարգացման գործընթացում:
Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ֆրանսիայի մրցակցային մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն օգտակար է լինելու ՀՀ ՏՄՄՊՊՀ-ի գործունեության համար:
Զրուցակիցները քննարկել են նաև տնտեսական մրցակցության քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:


gov.am 

← Վերադառնալ ցուցակին