Լուրեր

Շարմազանովը կարծում է՝ Հայաստանում ժողովրդավաական բարեփոխումների առաջամարտիկը ՀՀԿ-ն է

20.03.2012

ՀՀԿ-ն է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջամարտիկը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ մարտի 20-ին Ազգային ժողովում հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Վերջին շրջանը լի էր ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններով: Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է խորհրդրանական ընտրությունների, ուստիև քաղաքական ավանտյուրիստներից մինչև առողջ քննադատներ այսօր անդրադառնում են այդ կարևորագույն խնդրին»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, այն է՝ խորացնել ժողովրդավարական գործընթացները, քանզի Հայաստանում ժողովրդավարական ազատություններին այլընտրանք լինել չի կարող: «Այդ իմաստով շատ էական էր Հայաստանի կառավարող հանրապետական կուսակցության համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նա կոչ արեց մեզ՝ իր կուսակիցներին և համակիրներին գնալ համակարգային բարեփոխումների ճանապարհով»,- նշեց Շարմազանովը:

Նրա ներկայացմամբ՝ այդ կոչը հիմնված էր հստակ իրականացված աշխատանքի վրա, որը ողջունեցին նաև ՀՀԿ-ի եվրոպացի գործընկերները: «Պատահական չէր, որ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը նշեց, որ Եվրոպայում հպարտանում են Հայաստանի նախագահի և նրա ղեկավարած ուժի իրականացրած բարեփոխումներով, և որ ՀՀԿ-ի հաջողությունն անհրաժեշտ է ոչ թե ՀՀԿ-ին, այլ ողջ հասարակությանը»,- հիշեցրեց Շարմազանովը:

armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին