Լուրեր
Նախագահ Սարգսյանի հանդիպումները ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում շարունակվում են
20.03.2012
Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ԵվրԱզԷՍ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»- ին հայտնեցին ՌԴ կառավարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Կրեմլում կայացած գագաթնաժողովի արդյունքները, մասնավորապես ինտեգրացիոն գործընթացներն ու տնտեսական համագործակցության հարցերը: Հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի և Մոլդովայի ղեկավարները:
armenpress.am