Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին
19.03.2012
Մոսկվայում ընթանում Է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, դիմելով հավաքվածներին, առաջարկել Է քննարկել Եվրասիական տնտեսական հանրակցության վերակազմման հարցը, ընդգծելով, որ այդ գործընթացը պետք Է քաղաքակիրթ բնույթ կրի:
«Մեր օրակարգի հիմնական կետը վերաբերում Է ԵվրԱզԷՍ-ի վերակազմման մասին ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Հիշեցնեմ՝ ինչ Էր այն ժամանակ տեղի ունենում. մենք քննարկում Էինք այդ թեման, առաջարկություններ հնչեցին նույնիսկ անհապաղ վերացնել ԵվրԱզԷՍ-ը, բայց հետո, խորհրդակցելով, մենք որոշեցինք, որ գործընթացը, այնուամենայնիվ, պետք Է քաղաքակիրթ բնույթ կրի, այն պետք Է ընթանա որոշակի իրավական շրջանակներում»,-ասել Է ռուսաստանյան պետության ղեկավարը՝ Կրեմլում բացելով գագաթնաժողովը:
ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները, ինչպես նաեւ Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի՝ հանրակցությանն առընթեր դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների նախագահները:
Սա այս ձեւաչափով առաջին հանդիպումն Է այն բանից հետո, երբ հունվարի 1-ին գործարկվեց նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների ամենից ավելի առաջադիմած ինտեգրացիոն միավորումը՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Միասնական տնտեսական տարածությունը:
ԵվրԱզԷՍ-ի հիմնադրման մասին պայմանագիրն ստորագրվել Է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին Աստանայում եւ ուժի մեջ մտել 2011 թվականի մայիսի 30-ին անդամ բոլոր պետությունների կողմից դրա վավերացումից հետո:
armenpress.am