Լուրեր

Իլհամ Ալիեւին համեմատել են հանցագործ մաֆիայի «բոսի» հետ

19.03.2012

Դիկտատոր Ալիեւն իշխանության է եկել ընտրակեղծիքների միջոցով 2003 թ.-ին, հասցրել է 2006-ին շրջագայել ԱՄՆ-ում` շնորհիվ Վաշինգտոնում իսրայելական ուժեղ լոբբինգի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասին վերլուծական մեծ հոդվածում ալիեւների կլանի ներկայացուցչի գործունեությունն այդպես է որակել Global Research հետազոտական ընկերությունը: Այն հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան 2009 թ-ի քաղաքական ուղերձը, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին համեմատել են հանցագործ մաֆիայի «բոսի» հետ: Global Research-ը, համեմատությունում նշվում է, որ Ալիեւը եւ ադրբեջանական քաղաքական էլիտան ապրում են «Կապո Կրիմինիի» պաշտպանության ներքո: «Կապո Կրիմինի»-ն Իսրայելում համարվում է «հանցագործների» խմբավորումների կողմից ընտրված «շեֆ»:
«Իսրայելական լոբբինգի կողմից Վաշինգտոնում Ադրբեջանի շահերի խթանումը, որի մեջ մտնում է լոբբինգ` ընդդեմ հայերի, ամրապնդում է այն հասկացությունը, որ Ադրբեջանի համար ճանապարհը դեպի Վաշինգտոն իրականանում է Երուսաղեմի միջոցով: Եվ չնայած իսրայելական նավթի մեծ մասը գալիս է Ադրբեջանից` այնուամենայնիվ, Իսրայելն ավելի շատ հետաքրքրված է այդ նույն նավթի վերահսկողությամբ»,-նշվում է նյութում: «Ժողովրդավարական բարեփոխումներ» կուսակցության առաջին նախագահ, ադրբեջանցիների ընդդիմության հայտնի թեկնածու Ազիմ Մոլազադեն հայտարարել է, որ Ադրբեջանը ստանում է իր նավթի եկամուտների 10 տոկոսը: Նրա պնդմամբ` երկրի բնակչության 42 տոկոսն ապրում է աղքատության գծից ներքեւ, նավթի եկամուտները նրանց չեն հասնում: Գումարները գնում են Վաշինգտոնին` ադրբեջանցի դիկտատորի վրա էլ ավելի «ձեւական» ուշադրություն դարձնելու նպատակով:


armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին