Լուրեր
Է. Շարմազանով. Օսկանյանին կհիշեցնեն, թե որ կուսակցության անդամ է
17.03.2012
«Կարծում եմ՝ դահիճում գտնվողներից կլինեն մարդիկ, ովքեր պարոն Օսկանյանին կհիշեցնեն, որ այն կուսակցությունը, որին անդամակցել է նա, կոալիցիոն կառավարության անդամ է և նաև այդ ուժն է պատասխանատու վերջին հինգ տարիների քաղաքական և տնտեսական պրոցեսների համար»,- ԲՀԿ համագումարում նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի ելույթը մեկնաբանել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Իսկ եթե դահլիճից էլ նրան հիշեցնող չի եղել, ապա ես նրան հիշեցնեմ, որ նա այլևս այն իշխանական կուսակցության անդամն է, որը վերջին 5 տարիների ընթացքում քաղաքական պատասխանատվություն է կրել քաղաքական և տնտեսական կուրսի համար»,- ասաց նա:
Ըստ Էդուարդ Շարմազանովի, եթե պարոն Օսկանյանը նման ընդդիմադիր հայացքներ ուներ, ապա հնարավորություն ուներ անդամակցել որևէ ընդդիմադիր կուսակցության:
Panorama.am