Լուրեր
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Աշոտյանին
17.03.2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:
Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը, այս ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաեւ երկու հայկական հանրապետությունների բուհերի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը: