Լուրեր
Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ
16.03.2012
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ, շնորհավորել նրանց կուսակցությանն անդամակցելու կապակցությամբ և հանձնել ՀՀԿ անդամատոմսերը:
Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր և բազմամարդ լինի՝ իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: Նույնքան ուժեղ են դառնում իրենք՝ անհատ կուսակցականները: Նախագահի խոսքով, որպես մասնագետներ և պետության քաղաքացիներ նրանք հնարավորություն են ստանում ավելի արդյունավետ օգտագործել իրենց ներուժն ու կարողությունները և գաղափարակից ընկերների հետ միասին այդ ամենը ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության: «Ինձ համար թանկ է ձեր որոշումը, հատկապես, որ այն կայացրել եք հիմա՝ այս կարևորագույն պահին, երբ մենք գնում ենք լրջագույն բարեփոխումների: Այսպիսի պահին պատասխանատվությունից չխուսափելն արդեն որակական մեծ հատկանիշ է, և այդ որակը մենք մշտապես պետք է գնահատենք ցանկացած մարդու, ցանկացած կուսակցականի մեջ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետական կուսակցության նոր անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, հավաստիացնելով, որ պատվով կկրեն ստանձնած քաղաքական պատասխանատվությունը, իրենց կարողությունները, փորձն ու գիտելիքները ներդնելով ՀՀԿ ծրագրերի իրականացման գործում՝ այդպիսով նպաստելով նաև մեր պետության զարգացմանն ու հզորացմանը:
Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամագրվող անձանց ցանկ`
- Բաբլոյան Արա - ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
- Եսայան Մարգարիտ -“Առավոտ”օրաթերթի լրագրող
- Պետրոսյան Շուշան - մշակութային գործիչ
- Աբրահամյան Գագիկ -Պետական -իրավական հարցերի մշտական հանձնաժողով
- Դալլաքյան Վիկտոր- ՀՀ ԱԺ պատգամավոր, պետական -իրավական հարցերի մշտական հանձնաժողով
- Հակոբյան Հակոբ - ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
- Վարագյան Մխիթար ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով
- Գաբրիելյան Վաչե - ՀՀ ֆինանսների նախարար
- Թովմասյան Հրայր - ՀՀ արդարադատության նախարար
- Անդրեասյան Անդրանիկ - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ
- Հովսեփյան Ռուբեն - Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
- Մարկոսյան Վրեժ - “Տիգրան Մեծ” հրատարակչության գլխավոր տնօրեն, “Նիգ-Ապարան” հայրենակցական բարեգործական ՀԿ
- Մուրադյան Մուրադ - “Ալկամար” ՍՊԸ, ՀՀ բնապահպանության նախարար, 2000-2001թթ.
- Սահակյան Արման - Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ, “Սովռանո” ՍՊԸ
- Ֆարմանյան Սամվել - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն
- Հովհաննիսյան Արփինե - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս
- Զորյան Հրայր - ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
- Թոփչյան Հակոբ - ՀՀ ԱՆ, “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի”տնօրեն
- Թոփչյան Ռուբեն - ՙՄասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն՚ հիմնադրամի տնօրեն
- Ղազարյան Կարեն - “Շարմ”հոլդինգի տնօրեն
- Ղազարյան Վահե - “Արմենիա”հեռուստաընկերություն, պրոդյուսեր
- Մակարյան Վարդան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Հարությունյան Տիգրան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- Հարությունյան Արթուր - ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի ՀՏ ստուգումների բաժնի պետ
- Մանուկյան Գագիկ - “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ”բժշկական կենտրոնի Շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ
- Մկրտչյան Գագիկ - “Արմենիա”հեռուստաընկերություն, խմբագիր
- Մինասյան Գրիգոր - ՀՀ արդարադատության նախարարություն ՙԻրավաբանական ինստիտուտ՚ ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական
- Մկրտչյան Վահրամ - Պատվականի “Բարեպաշտ սերունդ”հիմնադրամի տնօրեն, Հայաստանի ժողովրդավարական ազատական միության վարչության նախագահ, 2009-2012թթ.
- Մուրադյան Սամվել - “Ավիաինֆոտել”ՓԲԸ գլխավոր ճարտարագետ
- Թումանյան Սարգիս - “ՍՏԲ” ՍՊԸ և “ՍՊԱՌ”, հիմնադիր
- Սարուխանյան Գագիկ - Գործարար, հայ-իտալական “Գլորիա-Սարտիս”համատեղ ձեռնարկություն
- Տանանյան Արմեն - “Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն”ՓԲԸ-ի փոխտնօրեն