Լուրեր

ԿԳՆ պատվիրակությունը կմեկնի Արցախ

16.03.2012

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, «Փյունիկ» բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ԵՊՃՇՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԼՂՀ կրթական համագործակցության և ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա կրթության բնագավառի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղ՝ շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով: Պատվիրակությունը, որպես նվիրատվություն, Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններին կտրամադրի համակարգիչներ, գրքեր, ուսումնական պարագաներ:

armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին