Լուրեր

ԱԺ-ում քննարկվել է "Գովազդի մասին ՀՀ օրենքում" լրացումներ կատարելու մասին օրինագիծը

15.03.2012

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ մարտի 15-ին քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ` օրինագծի նպատակն է կանոնակարգել Երեւան քաղաքում գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը եւ պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Սահմանվում է, որ Երեւանի քաղաքապետն իրավասու է տուգանք կիրառել համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու, ինչպես նաեւ համայնքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար: Սահմանվում է, որ գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սահմանված խախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երեւանի քաղաքապետն իրավունք կունենա կիրառելու տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով: Օրինագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել 24 -ժամյա ընթացակարգով:
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը` ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:  

armenpress.am

← Վերադառնալ ցուցակին