Լուրեր
ՀՀ Նախագահը կմասնակցի ԵվրԱզԷսի խորհրդի նիստին
15.03.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵվրԱզԷսի միջպետական խորհրդի նիստին: Գագաթնաժողովին մասնակցելու են ԵվրԱզԷսի անդամ-պետությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Նիստին հրավիրված են նաև ԵվրԱզԷսում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների ղեկավարները` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Մոլդովիայի նախագահ Մարիան Լուպուն:
ԵվրԱզԷսի բարձրագույն տնտեսական խորհուրդը կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն է:
armenpress.am