Լուրեր
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների առաջին խումբը Հայաստան կժամանի հաջորդ շաբաթ
15.03.2012

ԵԱՀԿ Ժողովրդվարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների առաջին խումբը Հայաստան կժամանի առաջիկա շաբաթվա ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախատեսվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից կդիտարկեն 24 կարճաժամկետ և 250 երկարաժամկետ դիտորդներ: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ուղարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս տեղեկատվությունը հաստատեց նաեւ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը:
Ակնկալվում է, որ հայաստանյան ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև Եվրոպական խորհրդարանի դիտորդները:
armenpress.am