Լուրեր
ՌԴ-ն շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման գործում
14.03.2012
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շատ բարդ գործընթաց է: Այս մասին հայտարարել է ՌԴ դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը կշարունակեն ակտիվ ջանքեր գործադրել այդ հակամարտության կարգավորման համար»,- հայտարարել է նա:
Մատվիենկոն ընդգծել է, որ հիմնական խնդիրը հակամարտության խաղաղ կարգավորումն է, բռնության բացառումը:
armenpress.am