Լուրեր
Արամ Աթեշյան. «Չենք ուզում, որ մեզ օտարի նման վերաբերվեն»
13.03.2012

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը երեկ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովին (ԹԱՄԺ) ներկայացրել է նոր սահմանադրության վերաբերյալ Հայոց պատրիարքարանի պահանջներն ու առաջարկությունները: Տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ»(Hurriyet) թերթը:
«Ակնկալում ենք, որ մայր օրենքը կլինի մոր նման ջերմ, բարեխիղճ ու հոգատար: Մենք ուզում ենք ունենալ իր զավակաների միջև խտրականություն չդնող սահմանադրություն: Հայերը այս հողերի հարազատ զավակներն են և չենք ուզում, որ մեզ օտարի նման վերաբերվեն», -ասել է Աթեշյանը:
Աղբյուր` Panorama.am