Լուրեր
Բորդյուժան սխալ է համարում Ադրբեջանի սպառազինման քաղաքականությունը
12.03.2012

Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ սպառազինության ձեռք բերումն ամբողջությամբ իր իրավունքն է, սակայն դա ճիշտ քաղաքականություն չէ մի պետության կողմից, որը գտնվում է խաղաղ բանակցային գործընթացում: Այս մասին մարտի 12-ին ՀԱՊԿ ներկայացուցիչերի կառավարման մարմինների անդամների նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ վերջին շրջանում իրականացված քաղաքականության շնորհիվ Հայաստանը նույնպես ձեռք է բերելու ժամանակակից սպառազինություն, որը հնարավորություն կտա հետ չմնալ Ադրբեջանից:
armenpress.am