Լուրեր

Սարկոզին հայտարարել է, որ հարգում է զոհված հայերի հիշատակը

12.03.2012

 Վիլփինթում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին մարտի 11-ին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հերթական անգամ հանդես է եկել հայամետ հայտարարությամբ:
Սարկոզին, մեջբերելով Անդրե Մալռուի (Գեներալ դե Գոլի մշակույթի նախարար) խոսքերը` «Ֆրանսիան Ֆրանսիա է այն ժամանակ, երբ պայքարում է ուրիշների համար», նշել է, որ Ֆրանսիան պետք է լինի ժողովուրդների, արդարության, ազատության կողքին: «Այսօր Ֆրանսիան պետք է լինի Սիրիայի Ժողովրդի կողքին, մարդասպանները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ֆրանսիան անզիջում է լինելու Իսրայելի անվտանգության պաշտպանության գործում: Նա պաշտպանելու է պաղեստինյան պետության սկզբունքը: Այն պաշտպանելու է գենդերային հավասարությունը, դավանանքի ազատությունը, արևելյան քրիստոնյաների` խաղաղության մեջ ապրելու իրավունքը: Այդ իսկ պատճառով ես հարգում եմ զոհված հայերի հիշատակը»,- նշել է Սարկոզին:

armenpress.am

← Վերադառնալ ցուցակին