Լուրեր

Վլադիմիր Պուտինի ուղերձը ՀՀԿ-ին

10.03.2012

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարի բոլոր մասնակիցներին և հյուրերին։
Ձեր կուսակցությունը, որը երկրի առաջատար քաղաքական ուժն է, գործնական ներդրում է կատարում հայ հասարակության և ազգային պետականության առաջխաղացման գործում, վաստակած հարգանք է վայելում է Հայատանի բնակչության շրջանում։

Կուսակցությունը մշտապես նպաստում է հայ–ռուսական՝ ավանդաբար բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների խորացմանը, գործընկերային ակտիվ կապեր է պահում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Արգասաբեր միջկուսակցական երկխոսություն է տարվում հարցերի մի ամբողջ լայն շրջանակի, այդ թվում օրինաստեղծ գործունեության, միջազգային խնդիրների, կադրերի պատրաստման, երիտասարդության քաղաքականության ոլորտի շուրջ։

Համագումարին ցանկանում եմ հաջող աշխատանք։ Վստահ եմ, որ դրա ընթացքում կընդունվեն կարևոր որոշումներ՝ ուղղված հայ հասարակության առջև ծառացած լայնամասշտաբ սոցիալ–տնտեսականառաջադրանքների իրականացմանը: 

← Վերադառնալ ցուցակին