Լուրեր
Կանանց խորհուրդն այցելում է ծննդատներ
07.03.2012

Հայաստանի բոլոր շրջանների ՀՀԿ կանանց կազմակերպությունները մարտի 8-ի տոնի առթիվ, նախատեսում են այցելել ՀՀ բոլոր ծննդատներ`շնորհավորելու բոլոր մայրիկներին: Ծննդատներում բոլոր կանանց կհանձնվեն փոքրիկ նվերներ եւ շնորհավորական բացիկներ: Այս գեղեցիկ շրջայցին ներգրավված կլինեն նաեւ կուսակցության տարածքային եւ շրջանային կազմակերպությունների ղեկավար կազմը: