Լուրեր
Լոռու տարածքային կազմակերպությունը համալրում է իր շարքերը նոր կուսակցականներով
07.03.2012
Լոռվա մարզում տեղի ունեցավ հանդիպում ՀՀԿ ակտիվի հետ, որին ներկա էին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ Լոռու մարզային խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը: Ելույթներով հանդես եկան Գ. Սահակյանը, Ա. Նալբանդյանը, Վ. Բաղդասարյանը` շնորհավորելով ներկաներին կուսակցության շարքերը համալրելու կապակցությամբ` կարևորելով կուսակցականների դերն ու ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներում: Նոր անդամագրված կուսակցականներն իրենց ելույթներում խոստացան լինել ակտիվ` նպաստելով կուսակցության դերակատարության և հեղինակության բարձրացմանը: