Լուրեր

ՀՀԿ-ի կայքը ներկայանում է նոր տեսքով եւ որակով

07.03.2012

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նորացված կայքի միջոցով հնարավորինս արագ կարձագանքի քաղաքացիներին հուզող հարցերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ կուսակցության նոր էլեկտրոնային կայքն իր որակով, հնարավորություններով, տեղեկատվական լայն ընդգրկուն դաշտով կլրացնի այն քարոզչական գործունեությունը, որը բնորոշ է բոլոր կայացած կուսակցություններին:
«Նորացված կայքի միջոցով սոցիալական ցանցերում ներգրավվածությունն ավելի մատչելի եւ դյուրին կլինի, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանցումը կուսակցության կառույցների եւ անդամների միջեւ»,-ասաց Զաքարյանը: Նա նշեց, որ երեք` հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով լուսաբանվելու են կուսակցության բոլոր ոլորտները, ներկուսակցական իրադարձությունները: «Լինելու են վերլուծական նյութեր ամենատարբեր միջազգային եւ տեղական կենտրոններից: Հետաքրքրությունը գնալով մեծանալու է, քանի որ նախընտրական գործընթացներն են մոտենում, որոնք լուսաբանվելու են ամբողջությամբ»,-նշեց Զաքարյանը:

Armenpress.am

← Վերադառնալ ցուցակին