Լուրեր

Ավանդական ցուցահանդես` նվիրված կանանց տոնին

05.03.2012

Այսօր Նկարիչների միությունում տեղի ունեցավ ցուցահանդես` նվիրված կանանց տոնին: Արդեն շուրջ 4 տարի է, ինչ ՀՀԿ կանանց խորհրդի և Հայաստանի նկարիչների միության համատեղ ջանքերով իրականացվում են նմանատիպ ցուցահանդեսներ, որոնք կրում են <<Գարնան մեղեդի>> խորագիրը: Միջոցառմանը ներկայացված էին 120 հեղինակների շուրջ 150 աշխատանքներ: Ցուցահանդեսին ներկա էին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանը, Կանանց խորհրդի անդամներ, Նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանը, նկարչուհիներ և հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ Կարեն Աղամյանը: Ներկաներին իրենց ջերմ բարեմաղթանքները հղեցին Գալուստ Սահակյանը, Հասմիկ Պողոսյանը, Հերմինե Նաղդալյանը: Հանդիպման ավարտին միջոցառմանը ներկա կանանց սպասվում էր հաճելի անակնկալ` նվերների տեսքով:

← Վերադառնալ ցուցակին