Լուրեր

ՀՀԿ-ական պատգամավորը ամբողջովին համամասնական ընտրակարգին անցումը ժամանակավրեպ է համարում

05.03.2012

Ամբողջովին մեծամասնական ընտրակարգին անցնելու առաջարկությունը քաղաքական շոու էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Խնդիրը մեծամասնական կամ համամասնական ընտրակարգը չէ, այլ` ընտրական պրոցեսները լինեն արդար եւ թափանցիկ: Այսօր պարզապես ժամանակավրեպ է անցում կատարել ամբողջովին համամասնական ընտրակարգին»,-ասաց Սահակյանը: Նրա խոսքով` ինչպես հայտարարվել էր, ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու, իսկ մեծամասնական ընտրակարգով չի բացառվում առաջադրվեն թեկնածուներ, որոնք զբաղվել կամ զբաղվում են գործարարությամբ:

«Մեծամասնականն այդ առումով ազատ է, եւ Սահամանադրությունն էլ չի արգելում: Նրանց մասնակցությանը ՀՀԿ-ն կաջակցի»,-ասաց Սահակյանը: Նա նաև հավելեց, որ ՀՀԿ ցուցակում տեսնելու ենք բազմաթիվ նոր դեմքերի:

← Վերադառնալ ցուցակին