Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

02.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 05-07-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Այցի շրջանակներում Նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. Նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:

Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս: 

← Վերադառնալ ցուցակին