Լուրեր
ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահ է` կուսակցությունը բաց ճակատով է գնում դեպի ընտրություններ
29.02.2012
Մոտենում են հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է կանխորոշեն առաջիկա հինգ տարիների գերակայությունները: Փետրվարի 28-ին ԱԺ-ում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Մեր նպատակն է հանդես գալ այնպիսի նախընտրական ծրագրով, որը կարտահայտի հասարակության բոլոր խավերի պահանջներն ու ցանկությունները: ՀՀԿ-ն հասարակության հետ միշտ եղել են ազնիվ եւ ստեղծել երկխոսության մթնոլորտ»,-ասաց Զաքարյանը: Նա նշեց, որ հասել են միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության, հարեւան երկրներին պարտադրել են խաղաղություն եւ բաց ճակատով են գնում դեպի ընտրություններ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումները մարզերում շարունակվում են, որի արդյունքում ստեղծվելու է այնպիսի նախընտրական ծրագիր, որտեղ արտահայտված կլինեն գյուղացու, բժշկի, ուսանողի ցանկությունները: