Լուրեր
Մուտքը` գրքով
18.02.2012
Փետրվարի 16, 17, և 18 - ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երևան քաղաքի և մարզերի մշակութային օջախներում կազմակերպվեց ՚Մուտքը գրքովՙ խորագիրը կրող հրաշալի միջոցառում, որի հիմնական նպատակն էր հավաքված գրքերը ուղարկել սահմանամերձ գյուղերի գրադարաններ: Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցավ ՀՀԿ կանանց խորհուրդը, ինչպես Երևանում այնպես էլ Արտաշատի, Գորիսի, Վանաձորի և Գյումրիի կանանց խորհուրդները: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հ. Նաղդալյանի գլխավորությամբ կանայք մասնակցեցին միջոցառումներին, և նվիրաբերեցին մեծ քանակությամբ գրականություն: Երևանի տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդները հանդես եկան մի նախաձեռնությամբ` շեֆություն վերցնել սահմանամեևձ գյուղերի գրադարանների նկատմամբ, կապեր ստեղծել այդ բնակավայրերի ընթերցասեր երեխաների հետ: