Լուրեր
Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին
15.02.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:
Վլադիմիր Յակունինը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը: Նախագահը շնորհավորել է Վիկտոր Ռեբեցին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ընկերության նախկին գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինին՝ արդյունավետ համագործակցության և պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար:
Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարին և նախատեսվող ծրագրերին: