Լուրեր

Վարչապետը, կառավարության ՀՀԿ-ական նախարարներն ու ԱԺ պատգամավորներն Ստեփանավանում և Վանաձորում հանդիպել են կուսակցության ակտիվին, տեղի մտավորականության և ակտիվ հասարակական զանգվածին

12.02.2012

Վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և կառավարության ՀՀԿ-ական նախարարներն ու ԱԺ պատգամավորներն Ստեփանավանում և Վանաձորում հանդիպել են կուսակցության ակտիվին, տեղի մտավորականության և ակտիվ հասարակական զանգվածին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկումը: «Չափազանց կարևոր է, որպեսզի մեր նոր մոտեցումները բազմակողմանիորեն քննարկվեն: Հանդիպման նպատակն է ներկայացնել ՀՀԿ աշխատանքային խմբի մշակած նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները և լսել ձեր կարծիքները: Մեր նախընտրական ծրագիրը պատասխանելու է այն հարցին, թե ինչ ենք կատարել, ինչ արդյունքներ ունենք և ինչն ենք փոխելու այս կամ այն ոլորտում: ՀՀԿ-ն լինելով պահպանողական` իր ծրագիրը մշակել է առաջնորդվելով ակյն սկզբունքով, որով պետությունը պարտավորություն է ստանձնում իր քաղաքացիների համար ստեղծելու բարենպաստ պայմաններ և միջավայր, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց կարողությունները: Պետության թիվ մեկ պարտականությունը տնտեսություն վարող սուբյեկտների համար պայմանների սեղծման մեջ է: Մեր ծրագիրն իր բաժիններում քննարկում է այն հարցը, թե պետությունն իրչ պետք է անի պայմանների ստեղծման համար»,- ասել է վարչապետը: նա նշել է, որ ՀՀԿ-ն ունի իր հստակ արժեհամակարգը` դա հայ ընտանիքն է, պետությունը, քաղաքացին` իր ինքնությամբ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այս տարիների ընթացքում կուսակցությունն իր ընտրողների հետ միշտ եղել է ազնիվ, հրապարակային կերպով խոսել է բոլոր խնդիրների մասին և դա է այն հուսալի երաշխիքը, որ հնարավորություն է տալու հաղթահարել առկա մարտահրավերները: Ի տարբերություն աշխարհի շատ պետությունների` չեն կրճատվել սոցիալական ծախսերը, այլ հակառակը` ավելացրվել են թոշակներն ու նպաստները, որպեսզի քաղաքացիները հաղթահարեն ճգնաժամային երևույթները, որն էապես մեղմել է իրավիճակը: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել նաև աղետի գոտում և կառավարությունն ի վիճակի է լուծելու շուրջ 7000 անօթևանների բնակարաններով ապահովելու խնդիրը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` 2012-2017 թվականներին կուսակցության ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն. Առաջիկա տարիների ընթացքում պետք է ստեղծվեն այնպիսի միջավայր, որպեսզի քաղաքացին զգա, որ իր կյանքը բարելավվում է, զգա որ պետությունը լուրջ հնարավորություններ է ստեղծում իր համար: «Այդ տեսակետից մեր ծրագրում նոր արդյունաբերական քաղաքականությամբ պարտավոր ենք ստեղծել ժամանակակից աշխատատեղեր: Սա մեր գերակայությունն է լինելու: Նոր տնտեսական քաղաքականությունը հիմնված է արդյունաբերության մեջ պետություն և մասնավոր հատված համակարոգրածկցությամբ տարբեր ճյուղերով ներդրումային ծրագրերի իրականացումը: Մեր գերակա երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, որտեղ ևս արմապատական փոփոխություններ են առաջարկվում: Այս ոլորտում պետությունն իր ջանքերը պետք է ուղղի նրան, որպեսզի ենթակառուցվածքներ ստեղծվեն գյուղացուն իր արտադրանքը նորմալ գներով իրացնելու հնարավորություն տալու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: «Զվարթնոց» օդանավակայաում ձևավորվող ազատ տնտեսական գոտին ուղղված է լինելու գյուղմթերների մշակման, փաթեթավորման հնարավորությունների ստեղծմանը: Հրավիրվելու ենք խոշոր ընկերություններ, որոնք էլ զբացղվելու են գյուղապրանքների իրացմամբ: Կշարունակվեն մատչելի գներով գյուղացուն սերմացուի, վառելանյութի, պարարտանյութի տրամադրման ծրագրերը, որոնք էապես կբարձրացնեն գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունավետությունը:
Նախընտրական ծրագրի երրորդ ուղղությամբ նվազագույնի բարեփոխումներ կիրականացվեն հարկային և մաքսային ոլորտներում, որոնցով նվազագույնի կհասցվի հարկատու և հարկվճարող շփումները: ՊԵԿ-ն անհանգստացնելու է միայն ռիսկային դաշտում գտնվող տնտեսվարողներին, իսկ հարկերի հավաքագրչման դաշտը դառնալու է օբյեկտիվ, հարկային հաշվետվությունները տնտեսվարողները ներկայացնելու են էլեկտրոնային եղանակով:
Կիրականացվեն հստակ քայլեր աղքատություն ծնող երևույթների կանխարգելման նպատակով: Մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների համար կրթությունը կդառնա հասանելի` պետության կողմից սուբսիդավորման միջոցով: Բացի այդ, զինված ուժերում կներդրվի «Մասնագիտական կողմնորոշում զինծառայողին» ծրագիրը: «Պետությունը ոչ միայն հոգալու էզինծառայողների անվտանգությունը բանակում, այլև նրանց խնդիրները բանակից հետո: Ցանկացած զինծառայողի հետ աշխատելու ենք, որպեսզի նախապատրաստենք նրան ընդունվելու բուհ, այնուհետև սուբսիդավորելու նրա կրթությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը
Առողջապահության ոլորտում բարեփոխումներն ուղղված են լինելու ծառայությունների որակի բարձրացմանը: Ոլորտում ներդրվելու են ապահովագրական մեխանիզմներ, որոնցով երաշխավորվերլու է ցանկացած քաղաքացու առողջական խնդիրների լուծումը պետության օժանդակությամբ:
Տարածքային համաչափ զարգացումը ևս լինելու է ՀՀկ-ի թիրախային ծրագրերի թվում` Երևանում գերկենտրոնացվածությունը նվազեցնելու համար: «Բազմաթիվ ֆունկցիաներ պետք է դուրս բերվեն մայրաքաղաքից, որպեսզի մեր տարածքները զարգանան առաջնցիկ տեմպերով և այստեղ ևս ստեղծվեբն կյանքի բարենպաստ պայմաններ:
Պետական կառավարման համակարգում մեր թիրախը լինելու է կոռուպցիայի դեմ պայմքարը, խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելը, ստվերի կրճատումը: «Մասնավորապես, սփյուռքի համար ներդրումների իրականացման միջավայրի ստեղծումը մեր կարևորագույն առաջանահերթություններից է: Այդ առումով, Սփյուռքի ներկայացուցիչները ևս կմասնակցեն մեր տնտեսական ծրագրերի կազմմանն ու իրականացմանը: Մենք պատրաստ ենք խոշոր ներդրումներն ազատել հարկերից և դրանց վերաբերյալ ընդունել առանձին օրենքներ, որոնք արտոնություններ կսահմանեն այդ ծրագրերին: Սրանով էապես կարող ենք խթանել սփյուռքի կողմից ծրագրեր իրականացման»,- ընդգծել է վարչապետը:
Վարչապետը և նախարարները պատասխանել են նաև ներկաներին հուզող հարցերին և լսել նրանց ծրագրային առաջարկությունները, որոնք կուսակցության նախընտրական ծրագրի հիմք են հանդիսանալու:
Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ն համալրած շուրջ 100 վանաձորցիների անձամբ է հանձնել է կուսակցական անդամատոմսեր:

← Վերադառնալ ցուցակին