Լուրեր
ՀՀԿ-ն Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական ընտանիքի անդամ
09.02.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2012թ. Փետրվարի 9-ից դարձավ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ։ Ինչպես Բրյուսելից «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, ԵԺԿ-ի ասամբլեայում կայացվել է որոշում եւ քննարկման ու քվեարկության արդյունքում մեր կուսակցությունը ստացել է դիտորդ անդամի կարգավիճակ, որը ոչ Եվրամիության անդամ երկրների համար միակ կարգավիճակն է։ «Սա նշանակում է ամբողջությամբ մասնակցել ԵԺԿ-ի քաղաքական կյանքին, եւ մեծ կարեւորություն ունի Հայաստանի համար։ Վստահ եմ, որ այս ձեռքբերումը երկրի ապագա քաղաքական կյանքում նոր հնարավորություններ կարձանագրի»,–ասել է Զաքարյանը։